Հիլարի Քլինթոնը կզբաղվի կինոյի եւ հեռուստահաղորդումների արտադրությամբ. Bloomberg
Արխիվ 16-20Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ նրա դուստր Չելսին աշխատում են ստեղծել պրոդյուսերական ընկերություն, որը կզբաղվի ֆիլմերի եւ հեռուստատեսային հաղորդումների արտադրությամբ: Այդ մասին հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հիլարի եւ Չելսի Քլինթոնները բանակցություններ են վարել ստուդիաների հետ մի շարք ծրագրերի ֆինանսավորման շուրջը: Նշվում Է, որ նրանք պլանավորում են հեռուստատեսությունն օգտագործել «հասարակության եւ մշակույթի վրա ներգործելու» համար: Մասնավորապես, քաղաքական գործիչը եւ նրա դուստրը կկենտրոնանան կանանց նվիրված նախագծերի վրա: 2019 թվականի մարտին Քլինթոնը հայտարարել Է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության չի դնի հաջորդ ընտրություններում: Քլինթոնը հավելել Է, որ, բացի քաղաքական գործերից, ինքը վայելում Է գրողի, փաստաբանի եւ տատիկի խաղաղ կյանքը: Հիլարի Քլինթոնը, որը 71 տարեկան Է, հետեւում Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի օրինակին: Նա տիկնոջ՝ Միշելի հետ մայիսին Netflix հոսքային տեսագրության ընկերության հետ կնքել են բազմամյա պարտավորագիր, որը նախատեսում Է մասնակցություն ֆիլմերի, սերիալների եւ հաղորդումների նկարահանումներին: