Հերթական թանկարժեք նվերը. 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին
Արխիվ 16-20Օրերս հայտնի դարձավ, որ Beeline ընկերությունը 033 կոդով նոր հեռախոսահամարներ է թողարկել, և շատ կարճ ժամանակահատվածում աստղաբաշխական գներով դրանք վաճառվել են: Մասնավորապես, ընկերության թողարկած նոր կոդով 033 00 00 00 հեռախոսահամարը վաճառվել է 20 մլն դրամով, որը համարժեք է մոտ 40 հազար ԱՄՆ դոլարին։
NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, թե ով է գնել այդ գերթանկարժեք հեռախոսահամարը և ում համար:
Պարզվում է՝ քարտի գնորդը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, ում համար նախկինում պատգամավոր հորեղբայրը թաղապետի պաշտոնը «բրոնյա» էր արել, պահել տարիներ ի վեր, մինչև վերջինս կդառնար 25 տարեկան:
Նա այդ հեռախոսահամարը գնել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի համար՝ որպես նվեր:
Թեև դեռ պարզ չէ, թե ինչու է Հայկ Սարգսյանն արժանացել Սամվել Ալեքսանյանի եղբորորդու ուշադրությանը, սակայն ակնհայտ է, որ ամեն մի մարդու, թեկուզև ընկերոջ ու բարեկամի, հենց այնպես թանկարժեք նվերներ չեն տալիս:
Կօգտագործի՞ Հայկ Սարգսյանն իր ստացած նվերը, թե՞ ոչ՝ ժամանակի հարց է: Ժամանակը թերևս բացահայտի նաև, թե ինչո՞ւ է նա այդչափ թանկարժեք նվերներ ստանում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: