Զուրաբիշվիլի. Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, միայն կհիշեցնեմ, որ խախտել Է բոլոր պարտավորությունները
Արխիվ 16-20«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, միայն կհիշեցնեմ, որ նա խախտել Է բոլոր պարտավորությունները», - հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում:
Լրագրողի հարցին՝ «դուք ի՞նչ կասեիք պարոն Պուտինին», Զուրաբիշվիլին ասել է, որ հետաքրքիրն այն է, թե ինչ կպատասխաներ Պուտինը:
«Ինչ կպատասխանի ինձ պարոն Պուտինը, դա է հետաքրքիր: Նա պետք է անի առաջին քայլը: Այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններում եվրոպական բոլոր գործընկերների խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի պահում միջազգային հանրության հետ և ոչ ոքի չի հարգում: Այնպես որ, ի՞նչ երկխոսություն կարող է լինել նման պայմաններում», - ավելացրել է Սալոմե Զուրաբիշվիլին: