Բենզեմա. «Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալում» շեֆը ես եմ»
Արխիվ 16-20«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է իր անցկացրած մրցաշրջանի մասին, և նշել, որ գոհ է իր խաղից:
«Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, որը հեռացավ: Նրա գնալուց հետո «Ռեալում» շեֆը ես եմ (ծիծաղում է-խմբ.), բայց, իհարկե, պետք չէ մոռանալ, որ աշխատանքը կատարում է ամբողջ թիմը:
Կարող եմ ասել, որ անհատական մակարդակով սա իմ լավագույն մրցաշրջանն էր: Ինձ շատ լավ եմ զգում ակումբում: Այս մրցաշրջանը շատ դժվար ստացվեց թիմի համար, քանի որ չկարողացանք տիտղոսներ նվաճել, սակայն անձամբ ինձ համար՝ շատ լավն էր», – ֆրանսիացու խոսքերն է փոխանցում AS-ը:
Բենզեման այս մրցաշրջանում անցկացրած 52 խաղում խփել է 30 գոլ: Ֆրանսիացու լավագույն արդյունքը մադրիդյան թիմի կազմում 32 գոլն է: