«Տարածաշրջանում տարօրինակ զարգացումներ են գրանցվում». քաղաքագետ
Արխիվ 16-20«Մինչ ՀՀ վարչապետը բան ու գործ թողած սվաղում է մեկ տարի առաջ կոտրած Հանրային ռադիոյի դուռը, իսկ հանրությանը հուզող թեման ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի սեքսուալ արկածներն են տարածաշրջանում տարօրինակ զարգացումներ են գրանցվում», - այս մասին նշում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Գերմանիա այցն անակնկալ կերպով բեկանվել է: Նրան փոխադրող ինքնաթիռը վերջին անգամ նկատվել է Թուրքիայի արեւելյան սահմաններում ու հետո անհայտացել է ռադարների էկրանից: Սպիտակ տան CNN-ի թղթակից Քեյթլին Քոլինզը Թուիթերում գրառում կատարելով` հայտարարել է, որ Պոմպեոյին ուղեկցող թղթակիցներին ասվել է մինչեւ ուղեւորության ավարտն ու վերադարձը թույլատրված չեն բացահայտել թե ո՞ւր են մեկնում: Միեւնույն ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մի պատվիրակություն գլխավորելով` մեկնել է Մոսկվա: Դա ի տես այն բանի, որ Իրանը վաղը՝ չորեքշաբթի օրը, մայիսի 8-ին, Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման տարելիցին, մի նամակով հայտարարելու է Միջուկային համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունների մի մասի գործադրումը դադարեցնելու եւ միջուկային աշխատանքները վերսկսելու մասին, որին արձագանքելով` Ֆրանսիան հայտարարել է, թե նման քայլի գնալու դեպքում Եվրոպան վերականգնելու է Իրանի դեմ պատժամիջոցները»: