«Տիտանիկ»-ից Ռոուզի նախատիպին պատկանող պատմական տափաշիշը աճուրդի է հանվել
Արխիվ 16-20Զարդանախշերով արծաթե տափաշիշը, որը պահպանվել է «Տիտանիկի» նավաբեկությունից հետո, անցյալ հանգստյան օրերին աճուրդի է հանվել՝ հայտնում է Fox News-ը։
Տափաշիշը պատկանել է նավի առաջին դասի ուղեւոր Հելեն Չերչիլ Քենդիին։
Լրագրող, գրող եւ կանաց իրավունքների պաշտպան Քենդին, ենթադրվում է, ոգեշնչել է հոլիվուդյան «Տիտանիկ» ֆիլմի ստեղծողներին՝ Ռոուզի կերպարը ստեղծելու համար։
Նավի խորտակվելուց առաջ Քենդին տափաշիշը փոխանցել է իր ընկերոջը՝ առաջին դասի ուղեւոր Էդվարդ Քենթին, քանի որ կարծում էր, որ նրա ողջ մնալու հավանականությունն ավելի մեծ է։ Մինչդեռ Քենթը նույնիսկ չի փորձել թռչել խորտակվող նավից եւ նրա հետ միասին ջրի տակ է անցել։
Ողբերգությունից հետո էլ Քենդին շարունակել է լրագրողի եւ կանանց իրավունքների պաշտպանի ակտիվ գործունեությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա գթության քույր է աշխատել։
Հելեն Չերչիլ Քենդին մահացել է 1949թ․, 90 տարեկանում։