CNN.Հիլարի Քլինթոնի հետ կապված կենտրոնը խոչընդոտում է Թրամփին հաղթելուն
Արխիվ 16-20Վերմոնտ նահանգից ընտրված 75-ամյա սենատոր և ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը Ամերիկայի առաջընթացի լիբերալ-վերլուծական կենտրոնին (CAP) մեղադրել է իր և երկու դեմոկրատ թեկնածուների վրա հարձակումների համար, հաղորդում է CNN-ը:
CAP-ը 2003 թ.-ին հիմնադրվել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի աշխատակազմի նախկին ղեկավար և 2016-ի Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ջոն Պոդեստայի կողմից:
Նամակում, որին ծանոթացել է CNN-ը, Սանդերսը դիմել է կենտրոնի ղեկավարությանը՝ նշելով, որ CAP-ի գործունեությունը «ապակառուցողական դերակատարում» ունի «Դոնալդ Թրամփին հաղթելու ծայրահեղ կարևոր առաքելությունում»:
Մասնավորապես, Սանդերսի դժգոհությունը կապված է կենտրոնին պատկանող ռեսուրսներից մեկում իր, Էլիզաբեթ Ուորենի և Քորի Բուքերի լուսաբանմանը:
«Ես և դեմոկրատական կուսակցության մյուս թեկնածուները նախընտրական պայքարի մեջ ենք մտել հիմնվելով մեր սկզբունքների և գաղափարների վրա: Մենք չենք մասնակցում կեղտոտ կամ միմյանց վրա անձնական հարձակումներին: Ամերիկյան առաջընթացի կենտրոնն օգտագործում է իր ռեսուրսները՝ սենատոր Բուքերին, սենատոր Ուորենին և ինձ սևացնելու համար: Սա հազիվ թե միասնության կամ ընտրություններում հաղթանակի տանող ուղի է»,- գրել է Սանդերսը նամակում: