Ինչպես ստեղծվեց Հայորդյաց տների հիմնը (Տեսանյութ)
Արխիվ 16-20«Կյանքիս ամենահուզիչ պահերից մեկն այս երեկո ապրեցի, պատահմամբ Յութուբում տեսնելով մեր սիրելի Արա Նախշքարյանի տեղադրած իմ ստեղծագործություններից մեկը՝ Հայորդյաց տների քայլերգի կատարումը օպերայի եւ բալետի պետական թատրոնի բեմահարդակից հնչած», - գրել է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆՆ ու տեսանյութ հրապարակել:
Հայր Սուրբը հիշում է. «Մտովի տեղափոխվեցի 10 տարի առաջ, Ֆրանսայից վերադառնալուց հետո նոր նշանակմանս, որպես Հայորդյաց Տների ընդհանուր տեսուչ-տնօրենի պաշտոնին, ուր մնացի 9 երկար տարիներ։ Նշանակումից մի-երկու ամիս անցած մտածեցի՝ ինչու այդ կարեւոր կառույցը չունենա իր Հիմն-քայլերը եւ մի քանի օր հետո պատրաստ էր թե՛ երաժշտությունը, եւ թե՛ խոսքերը։ Աստծո ողորմությամբ եւ օրհնությամբ ծնվեց գործը եւ տարեվերջյան հանդեսին առաջինը հնչեցրեց Նորքի հայորդյաց տան հրաշալի երգչախումբը՝ ղեկավարությամբ Կարինե Եզեկյանի եւ հսկողությամբ իմ սիրելի Աիդա Անդրեասյանի՝ Նորքի Հայորդեաց Տան տնօրենուհու, որը միաշամանակ բեմադրման հեղինակն էր։ Անկեղծ լինելու համար գործի մինուսային տարբերակը ունեի, բայց երգված տարբերակովը բացակայում էր եւ երիցս շնորհակալություն մեր սիրելի Արա Նախշքարյանին այս երջանիկ եւ հուզիչ առիթը տկարիս ընձեռելու համար։ Օտար հողում յուրահատուկ է հնչում քո հարազատ երաժշտությունը, իսկ հուշերիդ գույնը ավելի բազմերանգ եւ ավելի գունեղ է դառնում։ Ավաղ փառացս անցավորի...»: