Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչը հանդիպել է Հռոմի պապին (Ֆոտոշարք)
Արխիվ 16-20Արգենտինայում ապրող տարբեր համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ հայ համայնքի ներկայացուցիչ ԽՈՒԱՆ ՍԱՐԱՖՅԱՆԸ, որը երկար տարիներ ղեկավարում է Արգենտինայում գործող տարբեր համայնքներից կազմված միությունը, գլխավորությամբ Արգենտինայի Մարդու իրավունքների քարտուղար ԿԼԱՈՒԴԻՈ ԱՎՐՈՒԽԻ, Վանտիկանում պաշտոնական հանդիպում են ունեցել Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ ՖՐԱՆՍԻՍԿՈ ՊԱՊԻ հետ։ Պատմական հանդիպման հիմնական ուղերձը եղել է այն, որ Արգենտինայում ապրող բազմաթիվ ժողովուրդներ սիրո եւ համերաշխության շատ մեծ համագործակցություն ունեն։ Ֆրանսիսկո Պապը բարձր է գնահատել համայնքների մեջ առկա ջերմ հարաբերությունները, որոնք խթանում են ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ազգային եւ մշակութային կապերի ամրապնդմանը։