Ի՞նչն է գաղտնի պահվում ժողովրդից եւ ինչու…
Արխիվ 16-20«Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից բանակցողը, գաղտնի է պահում նույն այդ ժողովրդից՝ զրույցի բովանդակությունը: Ասում է, որ էթիկապես սխալ է համարում զրույցի բովանդակության մասին հասարակությանը տեղեկացնելը», - անդրադառնալով Դավոսում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը` նշում է արցախյան ազատամարտիկ, լեգենդար հետախույզ, ռազմական-հասարակական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հիմա պարզ չի. դա երկու անձանց խիստ անձնական զրույց է՞ր, որ էթիկապես սխալ է մանրամասների մասին խոսելը, թե՞ երկու հակամարտող պետությունների ղեկավարների զրույց-հանդիպում, որի զարգացումներին եւ բովանդակությանը ողջ հայությունն է սպասում: Համենայնդեպս, 1,5 ժամանոց զրույցի մասին, մենք տեղեկանում ենք օտարերկրյա լրատվամիջոցներից, իսկ ամենավատթարագույնն ու ամոթալին այն է, որ արբեջանցի վերլուծաբանները արդեն խորհուրդ են տալիս Փաշինյանին լսել Ալիեւին եւ ամեն ինչ լավ կլինի. Փաստորեն, մեր ագրեսոր թշնամի երկրի բնակչությունը գիտի՞ իր ղեկավարի զրույցի մանրամասները, իսկ մենք՝ ոչ»: