Ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի մայրը որդի է լույս աշխարհ բերել
Արխիվ 16-20Ապրիլյան պատերազմում զոհված ՎԻԿՏՈՐ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻ մայրը՝ տիկին ԱՆՆԱՆ, որդի է լույս աշխարհ բերել, որին էլ անվանակոչել են ՎԻՏՅԱ՝ ի պատիվ եղբոր: Հենց այսպես էին անվանում Վիկտոր Յուզիխովիչին տանն ու շրջապատում:
Հիշեցնենք, որ Վիկտոր Յուզիխովիչի հայրը Մոլդովայում մեծացած ուկրաինացի է, իսկ մայրը՝ հայուհի։ Վիկտորը ծնվել ու մեծացել էր Գյումրիում։ Ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ իրենից մեծ քույր եւ կրտսեր եղբայր: Մայրը նրան մեծացրել է որպես իսկական հայ: Նա Հայաստանի բռնցքամարտի բազմակի չեմպիոն էր, Եվրոպայի փոխչեմպիոն։ Վիկտոր Յուզիխովիչն իր երկու ընկերների ու հրամանատարի հետ մինչռւ վերջին շունչը մարտնչել է թշնամու դեմ ու զոհվել: Դժբախտ պատահականությամբ՝ Վիկտորը հողին է հանձնվել մոր ծննդյան օրը` ապրիլի 8-ին, իսկ ապրիլի 10-ին կլրանար Վիկտորի 19 տարին: Վիկտոր Յուզիխովիչը հետմահու արժանացել է ՀՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճան շքանշանի: