«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում»
Արխիվ 16-20«Հայկական ժամ» կայքին են դիմել Էջմիածնի տաքսի ծառայության վարորդներ, ովքեր խնդրում են հանրայնացնել իրենց խոսքերը քաղաքապետ Դիանա Գասպարյանի, մոր՝ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետ՝ Մելսիդա Չիլինգարյանի և հոր՝ Մնացական Գասպարյանի մասին: Ըստ մեզ դիմած քաղաքացիների, Նիկոլի նշանակած կադր Դիանա Գասպարյանը սերում է կասկածելի վարքի տեր ընտանիքից: -Այս մասին պետք է մեր հանրությունը տեղեկանա,- ասում են վարորդները,- քաղաքապետուհու հայրը բաժանված է կնոջից, ապօրինի երեխա ունի մատուցողներից մեկից: Վաշխառու է, գրավատուն ունի, մարդկանց գցում, ոսկիներն ու փողերը ետ չի վերադարձնում, հարյուրավոր ընտանիքների դժբախտացման պատճառ է դարձել: Տարիներ առաջ, ՀՀ Դատախազությունը քր. գործ հարուցեց քաղաքացիների բողոքի հիման վրա, սակայն ոմն դատախազ Չիլինգարյան ջրում է գործն ու կարճում,- պատմում են մեր զրուցակիցներն ու շարունակում,- Տարիներ առաջ, երբ քաղաքապետ Դիանան անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում:
Մենք շատ լավ գիտենք, թե ո՞ւր ենք տարել ու բերել Դիանչոյին,-ասում էին տաքսու վարորդները:
-Մայրը՝ Մելսիդան բժշկուհի է, գնացեք նրա ղեկավարած ինֆեկցիոն բաժանմունքի շենքը տեսեք, ոնց որ հարևան գյուղի՝ Ֆերիկի անասնագոմը լինի: Առանց փողի ու նվերի ոչ մի մարդու չի ընդունի: Բնավորությամբ ոչ ադեկվատ կին է, վատ վարքի տեր: Էջմիածինը ղեկավարում են Մելսիդան ու իր ընկերուհիները: Քաղաքը կորած է զիբիլի ու գարշահոտի մեջ: Աղբահանության գումարներ է պակասացրել, որ Նիկոլին ցույց տա, որ նախկինը թալանել է: Կեսգիշերին նկատում ենք , որ վառվում են քաղաքապետարանի լույսերը, 01- 008 համարներով, OPEL մակնիշի ավտոմեքենա է կանգնում քաղաքապետարանի մուտքի մոտ: Ո՞վ է այցելում այդ ուշ ժամին երիտասարդ, չամուսնացած կնոջը,- հարցնում են էջմիածնեցիները, ՔՊ-ական Կարեն Չիլինգարյանը համարվում է քաղաքապետուհու «տանիքը»: Ասում է նա թույլ չի տալիս, որ Նիկոլը տեղեկանա նրա քայլերից: Խնդրում ենք ձեզ գրեք այն ամենը ինչ ասացինք ձեզ, թող Նիկոլը ճիշտ ճանաչի իր կադրին, որը պատուհաս է դարձել Էջմիածին քաղաքի գլխին,- խնդրում էին մեզ դիմած քաղաքացիները: Երբ այս հարցերով դիմեցինք Մելսիդա Չիլինգարյանին, վերջինս ագրեսիվ պահվածք դրսևորեց և ասաց.
Եթե դուք այս ամենը տպագրեք, ես ձեզ դատի կտամ: Տեսանյութում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մայրն է՝ Մելսիդա Չիլինգարյանը․
Նյութի աղբյուրը` Yelaket.am