Այս ֆորումներն ու շքերթները ֆինանսավորվում և կազմակերպվում են վերեւից
Արխիվ 16-20Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը խոսեցին` նոյեմբերին Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին :
Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի մեր օրերում այդ շեղումները նորմալ են համարվում, կարող է նաև պառադ և ֆորում լինել, բայց պետք է ուղղակի հասկանաք նրանց. «Այս ֆորումներն ու շքերթները ֆինանսավորվում և կազմակերպվում են վերեւից, պետք է այդ ամենը չպրոպագանդել, մասսայական ոչինչ չպետք է արվի, որովհետև Հայաստանում դեռ ձևավորված չի նրանց ընդունելու մենթալիտետը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ կարծում է, որ ամեն դեպքում դա նրանց սեռական կյանքն ու կողմնորոշումն է պետք չի խառնվել, «Ֆորումի մասին հայտարարելը սխալ է, մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջանում, ինչն էլ կարող է բախման հանգեցնել: Պետք է ուղղակի հասկանանք նրանց, բայց չկիսենք իրենց դերակատարությունը» :
ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ
Ավելի մանրամասն տեսանյութում: