Գյուղնախարարի համար անհասկանալի է, թե նչու է գյուղմթերքը մեծածախ շուկայից գալիս մանրածախ ցանց եւ ենթարկվում սահմռկեցուցիչ մետամորֆոզի
Արխիվ 16-20ՀՀ գյուղատնտեսության նախարար ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ չի կիսում այն կարծիքները, թե Սեւանա լճից հավելյալ ջրառը գյուղատնտեսության համար ուշացած է:
«Իրավունքի» հետ զրույցում նա փաստեց, որ հավելյալ ջրառը ոռոգման նպատակով է եւ ուշացած չէ:
Ինչ վերաբերում է սպառողական շուկայում գյուղմթերքի ռեկորդային գներին, Ա. Խաչատրյանը նկատեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է գյուղմթերքը մեծածախ շուկայից գալիս մանրածախ ցանց եւ ենթարկվում սահմռկեցուցիչ մետամորֆոզի. «Իհարկե, եղանակային պայմաններով պայմանավորված որոշ մշակաբույսերի մասով ունեցանք որոշակի դեֆիցիտ, խոսքն առաջին հերթին վարունգի եւ լոլիկի մասին է , որը պայմանավորված է հունիս-հուլիս ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով, որի հետեւանքով տեղի ունեցավ ծաղկավիժում» ,-փաստեց Ա. Խաչատրյան:
Նա նաեւ նկատեց, որ այս ամենին գումարվել է նաեւ ոռոգման խնդիրները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ