Դեռ չենք վստահում իրենց, դրա համար ճանապարհները փակ են. ակցիա կառավարության շենքի դիմաց
Արխիվ 16-20Ամուլսարը գալիս է Երեւան՝ պայթեցնելու հանքի ու ընդհանրապես բոլոր հանքերի հետ կապված միֆերն ու վախերը։ Այս մասին հայտարարել էին դեռեւս նախորդ շաբաթ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրությունում։ Միջոցառմանը մասնակցելու են հեծանվորդներ, երաժիշտներ, երեխաներ, թիթեռներ ու բզեզներ, դու՛ք էլ եկեք։
Այսօր կառավարության շենքի դիմաց հանդիպեցինք ակցիայի մասնակիցներին, ովքեր պնդում էին, որ հանքի շահագործումը դադարեցնելուց հետո մի շարք քաղաքացիներ որոշել են գալ եւ հանգստանալ Ջերմուկում, իսկ մինչ այդ պարզապես հանգստացող չկար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մանրամասները տեսանյութում.