Բագրատաշենի մաքսակետի պետի վերաբերյալ մամուլում հնչած որոշ դրվագների մասով նշանակվել է քննություն.ՊԵԿ
Արխիվ 16-20Լրատվամիջոցներում մեծ աղմուկ էր բարձրացել Բագրատաշենի մաքսակետի պետ Արթուր Գասպարյանի նշանակումը: Մասնավորապես, որ Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումից հետո մաքսակետում թույլ չեն տալիս առանց մաքսավճարի ներմուծված ապրանքների մուտքը Հայաստան, նաև ասվում է, թե առանց կաշառքի հնարավոր չէ անցկացնել անգամ օրենքով թույլատրված կիլոգրամով կամ խմբաքանակով ապրանքները: Եվ ահա այսօր ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ մամուլում տեղ գտած տեղեկությունների` որոշ դրվագների վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն եւ, որ արդյուքների մասին կտեղեկացվի հանրությունը:
Նշենք, որ ավելի վաղ iravunk.com-ը ընթերցողին էր ներկայացրել նաեւ ՊԵԿ պարզաբանումը` մամուլում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ