Արեւմտամետ պատգամավորները, անկախ կուսակցական պատկանելությունից, կքվեարկեն Փաշինյանի օգտին
Արխիվ 16-20Խոսակցություն են պտտվում, որ ՀՀԿ-ի արեւմտյան հակումներ ունեցող պատգամավորները փորձում են անցնել Նիկոլ Փաշինյանի կողմը՝ կողմ քվեարկելով նրա վարչապետությանը: Նրանք փորձում են իրենց տեսակետը բացատրել, որ եթե վարչապետ դառնա Կարեն Կարապետյանը, ապա այդ դեպքում «Հայաստանը կվերածվի ռուսական գավառի»: Կան նաեւ խոսակցություններ, որ Փաշինյանի օգտին կքվեարկեն նաեւ ԲՀԿ-ի արեւմտամետները: Այսպիսով, գնալով սկսում է ակնհայտ դառնալ, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում՝ սովորական «գունավոր հեղափոխություն»: Ամբողջ հարցն այն է, թե ՀՀ ԱԺ-ի բացահայտ եւ թաքնված արեւմտամետ պատգամավորների թիվը կբավարարի՞ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար: