Իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվի Թեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել Եվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The Guardian Ամանորի կախարդանքը Երեւանի թատրոններում Ձեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Սիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա Սոլոյան Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT ԲՏԱ նախարարը որ ընկնում ա, ՔՊ-ում դանակավորները շատանում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)

«Հավատքն այն ռազմավարական կապն է, առանց որի ապրելն անհնար է»

Արխիվ 16-20

Ի՞նչ ասել է «կրոն», մենք հաճախ օգտագործում ենք այդ բառը, բայց ոչ միշտ ենք հասկանում դրա  բովանդակությունը: Լատիներենից թարգամանած՝ կրոն նշանակում է կապել, միավորել: Այսինքն` կրոնը կապն է, բայց ի՞նչն է միավորում: Իհարկե, հասկանալի է, որ խոսքն Աստծո եւ մարդու միջեւ կապի մասին է, բայց եթե մենք այդ երեւույթն այլ տեսանկյունից դիտարկենք, ապա հարց է ծագում` ինչպե՞ս է այդ կապը ստեղծվում, չէ՞ որ որպեսզի կապ լինի, անհրաժեշտ է երկու սուբյեկտ, որոնք միմյանց հետ կհաղորդակցվեն, հարաբերություններ կկառուցեն: Հենց այս ամենի շուրջ էլ իր ելույթը կառուցեց Գյումրիում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքական տարածքի վանահայր արխիմանդրիտ ԱՆԴՐԵՅ ՎԱՑԸ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում կայացած «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային երրորդ համաժողովի ժամանակ:

«ԱՍՏՎԱԾ ՈՒՂՈՐԴՈՒՄ Է ՄԵԶ, ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ»

Ըստ ռուս բարձրաստիճան հոգեւորականի, կրոնի մասնակցությունը բոլոր հասարակական գործընթացներում, որոնք վերաբերում են մարդու կյանքին, այլ նշանակություն ունեն. «Եթե մենք աշխարհիկ կյանքը դիտարկենք հավերժական կյանքի` Աստծո եւ մարդու միջեւ կապի տեսանկյունից, ապա մեր առաջ բոլորովին այլ հեռանկարներ են բացվում: Մենք սկսում ենք տեսնել մեր անձնական եւ հանրային խնդիրները, որոնք մենք կոչված ենք այս կյանքում իրագործել, որովհետեւ հասկանում ենք, թե ինչու ենք ապրում: Ես ռազմական հոգեւորական եմ, եւ այն մարդիկ, ովքեր մի փոքր առնչություն ունեն բանակում ծառայության հետ, կհասկանան, որ իրավիճակները շատ արագորեն կարող են փոխվել եւ այդ ընթացքում կարող ես կորցնել Աստծո հետ կապը: Երբեմն հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ չգիտենք, ինչ պետք է անենք: Ուստի՝ շատ կարեւոր հանգամանք է, որ փորձեք դիտարկել ձեր եւ ձեզ շրջապատող մարդկանց կյանքը հենց այս տեսանկյունից՝ արդյոք նա ունի իր կապը Աստծո հետ, արդյոք Աստված ուղորդում է մեզ, թե ինչ պետք է անենք: Այս հարցերի պատասխանները գտնելով՝ կհասկանանք, թե ինչու ենք լույս աշխարհ եկել եւ ինչ առաքելություն ունենք մեզնից յուրաքանչյուրը»:

«ԱՐԺԵՔՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ, ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ»

Խոսելով ավանդական հոգեւոր եւ ազգային արժեքների մասին՝  արխիմանդրիտ Անդրեյ Վացը շեշտեց, որ այդ արժեքները մեր օրերում արագորեն փոխվում են եւ հեշտությամբ են փոխվում. «Եթե չկա Աստված, ապա կարելի է ամեն ինչ. սա, որպես կանոն, բոլորին հայտնի ճշմարտություն է: Աստվածաշնչում կա հետեւյալը` եթե Իսրայելում գտնվեն այն մարդիկ, ովքեր զբաղվում են գուշակությամբ, ապա նրանց անհրաժեշտ է քարկոծել: Իսկ ի՞նչ ենք այսօր տեսնում, գրեթե ոչ մի արձագանք նման երեւույթներին, ոչ ոք չի զարմանում: Դրա համար էլ արժեքները փոխվում են, փոխվում են նաեւ բարոյական նորմերը: Ինչն այսօր մեզ համար անընդունելի է, կարող է հերոսական քայլ համարվել մեկ այլ ժողովրդի համար, օրինակ, մարդակերների ցեղի ներկայացուցչի համար մարդ ուտելը հերոսական գործ է, մեզ համար՝ անընդունելի: Մեր բարոյական արժեքները չեն ընդունում, բայց նա իր ցեղի համար հերոս է: Այնպես որ, երբ  բարոյականությունը եւ ազգայինը կապված չեն այն արժեքների հետ, որոնք ի վերուստ են տրված Աստծո կողմից, ապա դրանք կարող են շատ վատը լինել»:

«ԱՍՈՒՄ ԵՆ` ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՉԵՄ, ԲԱՅՑ ԱՌՆՎԱԶՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԶԱՐԹՈՒՑԻՉԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԶՆԳԱ»

Ռուս հոգեւորականի կարծիքով՝ Աստված ստիված է եղել գալ այս աշխարհ, դառնալ մարդ, որպեսզի մարդուն հնարավորություն ընձեռնի վերադառնալ այն վիճակին, որը ի վերուստ Աստծո կողմից նախանշված է եւ անմահություն է տանում. «Աստված ցույց է տվել ճանապարհը, թե ինչպես կարելի է հասնել անմահության: Եվ եթե մենք դա ուզում ենք, ունենք կենդանի կապ Աստծո հետ, մեզ համար այն իրագործելի է: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, ինչպես պետք է ապրենք, ինչն է անընդունելի, որ արժեքներն են Աստծո կողմից ի վերուստ տրված: Կարծես, ամեն ինչ պարզ է, բայց այդ կապը մարդու եւ Աստծո միջեւ, ինչպես ամեն ինչը մեր կյանքում, շատ հարաբերական է, եւ կախված է այն ներքին իմպուլսից, որ կոչվում է հավատք: Որքան թույլ է հավատքն, այնքան այդ իմպուլսը քիչ է զգացվում եւ չենք հասնում մեր նպատակին: Իսկ մենք շարունակում ենք հավատալ՝  անգամ ուշադրություն չդարձնելով, որ հավատում ենք: Չնայած կան մարդիկ, որ ասում են՝ հավատացյալ չեմ, բայց նստած հավատում են, որ հենց այս պահին վերեւից ոչ մի բան չի ընկնի իրենց գլխին: Երբ պառկում ենք քնելու, միացնում են զարթուցիչն ու հավատում, որ այն ժամանակին կզնգա, թեպետ երբեմն լինում են նաեւ ձախողումներ: Այնպես որ, բոլորս էլ ապրում ենք հավատքով, որովհետեւ հավատքը բացում է մեզ համար ապագան եւ հենց այդ ռազմավարական կապն է, առանց որի ապրելն անհնար է: Հավատքը ծնում է կամք, կամքը՝ գործողություն, իսկ գործողությունը տալիս է արդյունք: Ուզո՞ւմ ես արդյունքը լինի զրոյական, հանիր ամենաառաջին շղթան` հավատքը, մնացածն արդեն ինքնաբերաբար կվերանա: Դրա համար Աստված ասում է՝ եթե գամ երկրորդ անգամ, դժվար թե, կգտնեմ հավատք, որովհետեւ մարդը հոգեպես մահացած կլինի, նա ի զորու չի լինի ինչ-որ լիարժեք գործողություն կատարել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվիԹեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացելԵվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The GuardianԱմանորի կախարդանքը Երեւանի թատրոններումՁեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՍիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա ՍոլոյանԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RTԲՏԱ նախարարը որ ընկնում ա, ՔՊ-ում դանակավորները շատանում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԼարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)Կյանքի մայրամուտին հասցրեց իրականացնել իր երազանքը. մահացել է բեմադրիչ Ռուբեն ԹումանյանըՍուրեն Պապիկյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետՏարադրամի փոխարժեքն այսօր«Գրողի ծոցը կորչեք»․ Թրամփը՝ ներում շնորհված բանտարկյալներինՄասկը կասկածի տակ է դրել Բայդենի օրոք տնտեսական տվյալների ճշգրտությունըՄայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումըԹաիլանդը կմիանա BRICS-ին որպես գործընկեր երկիր․ Թաիլանդի ԱԳՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերումԻնչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասնել է«Ամանորյա շնորհավորանքներ ԱՄՆ-ին չենք ուղարկում»․ ՊուտինԴեյվիդ Բեքհեմն ու Սանտա Կլաուսը աստիճաններին նստած երգել են «Jingle Bells»-ըՓաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. ՄամիջանյանՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողանի՝ Փաշինյանին նվիրած գրքում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումներն են․ ՄամիջանյանՓաշինյանը բացեց ԵԱՏՄ խորհրդի նիստըՆիկոլ Վովաևիչը կապի դուրս եկե՞լ է, նա այսօր հեռավար է վարելու նիստը. Պուտին (Video)Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ վառելափայտ է կտրել․ Ria NovastiՈ՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է․ ՄամիջանյանՆիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակՀայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցըՈւՂԻՂ. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ամփոփիչ ասուլիսըԴեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր ԳրիգորյանըՀայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից կշեռքներ կցուցադրվեն Ռուսական արվեստի թանգարանումՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինիՆոյեմբերյանում երեխաները Ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում. Ալլ ԱնանյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ի համարՓաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել տեսակապով․ ՏԱՍՍՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 2 ամսովՈւՂԻՂ. Դատավարություններ Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներինՕրվա խորհուրդ. դեկտեմբերի 26ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը.Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարըՈւկրաինայի հատուկ ծառայությունները փորձել են սպանել ՌԴ ՊՆ մի շարք բարձրաստիճան սպաների (Տեսանյութ)Հռոմից ընդամենը 100 կմ դեպի արևելք իտալացիները նշել են «սղիբիրյան» Սուրբ Ծնունդ (Տեսանյութ)Սիրիայում արդեն սկսում է նոր հեղափոխություն բռնկվել. Իրանական աղբյուր (Տեսանյութ)«Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու«Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top