Հնդկաստանում ավտոբուսներ կհայտնվեն կանանց համար
Արխիվ 16-20Առաջիկայում Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում երթուղիներ դուրս կգան կանանց համար նախատեսված ավտոբուսներ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է տարածաշրջանի կառավարությունը:
Նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթհը հայտնել է, որ ուղեգիծ դուրս կգան 50 վարդագույն ավտոբուսներ, որոնց վարորդները բացառապես կանայք են լինելու: Բացի այդ, 10 ավտոբուսներում որպես վարորդներ նույնպես կանայք են աշխատելու: Հասարակական տրանսպորտը հնդկուհիների համար համարվում է ամենավտանգավոր վայրերից մեկը:
2012 թվականին մի խումբ երիտասարդներ Դելիում ուսանողուհու Էին բռնաբարել ավտոբուսում, ինչից հետո աղջիկը մահացել էր: Առաջին վարդագույն ավտոբուսը նահանգի իշխանություններին ներկայացվել էր դեռ 2017 թվականին: Նախագիծը հավանության էր արժանացել: Փոխադրամիջոցը հանդերձված է օդափոխիչով, ինչպես նաեւ տագնապի կոճակներով: