Ոչ աշխատանքային օրերին գործում է առողջապահության նախարարության «Թեժ գծի» հավելյալ հեռախոսահամար
Արխիվ 16-20Դեղատոմս դուրս գրելու եւ դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է հավելյալ «Թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Միաժամանակ ՀՀ ԱՆ տեղեկացնում է, որ նախարարության պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ կարող եք բարձրաձայնել խնդիրների մասին եւ թողնել Ձեր առաջարկները: