Ֆրանսիայի դեսպանին չեն գոհացնում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները
Արխիվ 16-20ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօրվա մամլո ասուլիսում անդրադարձավ երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպմանը: «Փաստը, տեղի են ունենում շփումներ, երկխոսություն, ուղղված վստահության միջոցառումների հաստատմանը, արդեն իսկ լավ նշան է»,- ասաց դեսպանը:
Դեսպանը կարեւորեց նաեւ սահմանի երկայնքով հետաքննական սարքերի տեղարդումը, որը Ֆրանսիայի համար առանցքային նշանակություն ունեցող հարց է: «Այդ մեխանիզմի կիրառումը թույլ կտա բացահայտել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը»,- կարծում է Շարպանտիեն:
Խոսելով հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններից` դեսպանն ասաց, որ իրենց չի գոհացնում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները. «Հիսուն միլիոն ապրանքաշրջանառությունը երկու երկրների մակարդակով շատ ցածր ցուցանիշ է: Այն չի համապատասխանում ֆրանս-հայկական քաղաքական և մշակութային ոլորտում գրանցած ընդհանուր համայնապատկերին»:
Սոնա Դավթյան