Երիտասարդ հաղորդավարներն արժանացան պատվոգրի՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվ ՌԴ Նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով Օդի ջերմաստիճանը կնվազի ՇՏԱՊ. Ձերբակալվել է Անաստաս Իսրայելյանը Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ընտրություններում իր հաղթանակի մասին Դեմոկրատականները կարող էին հեշտությամբ հաղթել Թրամփին, եթե... Ռոբերտ Մարգարյան Թրամփն արդեն իսկ հավաքել է ընտրիչների 277 ձայն՝ ապահովելով իր հաղթանակը ընտրություններում․ Fox News Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո․ Թուրքիայի ԱԳ նախարար Լույս չի լինի Թրամփն այս պահին անհրաժեշտ 270-ից, ունի 247 ձայն եւ եւս 64-ը ստանալու մեծ շանսեր

Փոքրիկ Ռաուլը մկրտվեց Սուրբ Հակոբ եկեղեցում. Կարինա Դանելյանն անկեղծանում է՝ ընտանիքի եւ նոր նախագծերի մասին (Բացառիկ ֆոտոշարք)

Արխիվ 16-20

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հաղորդավարուհի, պրոդյուսեր Կարինա Դանելյանի եւ ֆուտբոլիստ Տիգրան Վարդանյանի որդու մկրտության արարողությունը: Փոքրիկ Ռաուլը մկրտվեց՝ Արժանապատիվ Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի ձեռամբ, իսկ կնքահայրն, ինչպես քրոջ՝ Մարիկայի մկրտության ժամանակ, այնպես էլ Ռաուլի, ոճաբան ԳԵՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր: Ի դեպ, մկրտության առթիվ ԿԱՐԻՆԱ ԴԱՆԵԼՅԱՆՆ առաջին անգամ համացանցում հրապարակեց որդու՝ Ռաուլի լուսանկարները, եւ երկարատեւ լռությունից հետո զրուցեց «Իրավունքի» հետ:

- Կարինա, Ռաուլի ծննդյան մասին մամուլում եւ սոցցանցերում եզրակացրել էին, թե ֆուտբոլիստ հայրիկը որդուն անվանակոչել է` ի պատիվ Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, հարձակվող Ռաուլ Գոնսալեսի անունով: Արդյոք այդպես է:

- Ասեմ, որ անկախ այն մեծ սիրուց ու հարգանքից, որն ունեմ ֆուտբոլի եւ Ռաուլ Գոնսալեսի նկատմամբ՝ տղայիս անունն իր պատվին չէ (ժպտում է, - հեղինակ): Հղիության 9 ամիսներին ես եւ ամուսինս անընդհատ անուն էինք մտածում մեր փոքրիկի համար, սակայն սրտով ոչ մի անուն, կարծես, չէի զգում: Արդեն մի քանի օրից պետք է ծնվեր որդիս ու շատ պատահական մտքիս, սրտիս եւ լեզվիս եկավ Ռաուլ անունը… Ամուսինս եւ մայրս միանգամից հավանություն տվեցին: Մի քանի օրից մեր ընտանիքին միացավ Ռաուլ Վարդանյանը: Տղաս ծնվեց հունվարի 5-ին:

- Արդեն կանխորոշե՞լ եք, թե ծնողներից ո՞ւմ ճանապարհով են գնալու Ռաուլն ու Մարիկան:

- Մարիկան ատամհատիկին ընտրել էր լրագրողի մասնագիտությունը… Մի քանի օր առաջ Ռաուլն իր ատամհատիկին ընտրեց «դեսպան» գրությամբ կոնֆետը: Չգիտեմ՝ ինչպես կստացվի, սակայն մի բան հաստատ է՝ Մարիկան շատ աշխույժ, ակտիվ, արտիստիկ աղջիկ է եւ շատ ճկուն: Իսկ Ռաուլը գնդակին շատ ուժեղ հարվածում էր ավելի վաղ, քան ասաց՝ մամա: Նույնիսկ մանկաբույժն էր զարմացել… Աստված առաջ, կապրենք, կտեսնենք:

- Արդեն Ռաուլն ութ ամսական է, չե՞ք պատրաստվում խախտել լռությունն ու վերադառնալ հեռուստատեսություն՝ նոր նախագծերով:

- 5 տարի առաջ որոշեցի մի փոքր հանգստանալ հեռուստատեսությունից, չէ՞ որ ուղիղ 11 տարի աշխատել էի այդ ոլորտում: 5 տարվա ընթացքում առաջարկներ շատ են եղել, սակայն դրանցից ոչ մեկն ինձ չգրավեց: Այս ընթացքում աշխատել եմ այլ ոլորտում, ընդ որում՝ բավականին մեծ ու պատասխանատու աշխատանք եմ կատարել՝ ղեկավարելով բիզնես: Եվ, իհարկե, զուգահեռ ղեկավարել եմ Citrus Kids Club-ը, որի հիմնադիրն եմ, զբաղվում ենք մանկական միջոցառումներով: Ինչ վերաբերում է լռությունը խախտելուն, ասեմ, որ շատ շուտով դարձյալ կլինեմ հեռուստանախագծում: Կլինի նոր նախագիծ, նոր մոտեցում, նոր ասելիք, սակայն մանրամասների մասին կխոսենք հաջորդիվ:

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ





Երիտասարդ հաղորդավարներն արժանացան պատվոգրի՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվՌԴ Նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Բարեկամության շքանշանովՕդի ջերմաստիճանը կնվազիՇՏԱՊ. Ձերբակալվել է Անաստաս ԻսրայելյանըՎլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրվել էԹրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ընտրություններում իր հաղթանակի մասինԴեմոկրատականները կարող էին հեշտությամբ հաղթել Թրամփին, եթե... Ռոբերտ Մարգարյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ինԹրամփն արդեն իսկ հավաքել է ընտրիչների 277 ձայն՝ ապահովելով իր հաղթանակը ընտրություններում․ Fox NewsԱնկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո․ Թուրքիայի ԱԳ նախարարԼույս չի լինիԹրամփն այս պահին անհրաժեշտ 270-ից, ունի 247 ձայն եւ եւս 64-ը ստանալու մեծ շանսերԻսկ ինչու ազգը չալեկոծվեց, երբ անվանափոխվում էր Լոռին մայր հայրենիքի գիրկը վերադարձնողի անվան փողոցըԵթե, Ռաուլը գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, ես երջանիկ կլինեմ. Տիկնիզյան Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ ՉԼ.«Ռեալի», «Մանչեսթեր Սիթի» խոշոր անակնկալ պարտությունները, օրվա այլ արդյունքներ (տեսանյութ)Երեւանի ավագանիում «մանթո» վիճակ էՀեռուստասերիալի սցենարիստ Աննա Մելիքյանին դատի են տվել... բնակարանի «ռեմոնչիկները»Հարրիսի նախընտրական շտաբն ավելի ու ավելի է նյարդայնանում. ABC«Հրապարակ». Արցախցիների վախից ձգում են ծրագիրը«Ժողովուրդ». ԱԺ-ն սեւ խավիար է գնել «պետության կարիքների համար»Ինչու Նեթանյահուն թեժ պահին հեռացրեց Պաշտպանության նախարարինՀանրապետականները, նախնական տվյալներով, կվերցնեն նաեւ ԱՄՆ Սենատի մեծամասնությունը«Հրապարակ». Սիսիանը համայնքապետը պարգեւատրել է հարազատ քեռուն«Ժողովուրդ». ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանի տեղակալն ապօրինի պաշտոն է զբաղեցնումԲուքմեյքերները Թրամփի հաղթելու շանսերը գնահատում են 94%«Ժողովուրդ». ՔՊ-ականներից ո՞ւմ կկանչեն դատարան եւ ինչո՞ւՌուսական բանակը հարձակում սկսեց դեպի արևմուտք՝ դեպի Դնեպրոպետրովսկի շրջան. Bild (MAP)Նախնական տվյալներով, Թրամփը հաղթում է զգալի առավելությամբՈւկրաինայում քահանան «կանխատեuել է» աշխարհի վերջը, եթե Թրամփը հաղթի ընտրություններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի՞նչ երեսով է նախարար Մկրտչյան Նարեկը շարունակելու պաշտոնավարել. ԶԱՐՄԱՆՔ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Արմեն ԱշոտյանՀոգեբանից 3 խորհուրդ, որոնց շնորհիվ կսկսեք սիրել ինքներդ ձեզՏիեզերական խայտառակություն՝ ընտրական նախապատրաստությունների ֆոնինԻսրայելի խորհրդարանական ընդդիմությունը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոց` պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու որոշման պատճառովՕրվա մի քանի կանոն, որ կփոխեն քո կյանքըԻլոն Մասկը ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին կհետևի Դոնալդ Թրամփի հետ3-րդ ուժին միացել է նաեւ «Արցախը մենք ենք» նախաձեռնությունըՉեմպիոնների լիգա. «Ռեալ»-«Միլան», «Լիվերպուլ» - «Բայեր». Մեկնարկային կազմեր Սոյայի կաթը պաշտպանում է օրգանիզմը վնասակար ճարպերից. գիտնականներԳրքի գողը գող չէ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱդրբեջանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ «խաղաղության գործընթացին» աջակցելու համար2026-ին MacBook-ը կստանա OLED էկրան և ավելի բարակ կլինիԱվտոմեքենաների ապակիների մգացված շերտի դեմ պայքարի ոդիսականըԱՄՆ նոր նախագահի օրոք էլ ամեն ինչ մնում է կախված ուկրաինական պատերազմիցԹրամփ թե Հարիս. Հայաստանին դա ոչինչ չի տաՇՏԱՊ. Կլոնավորում են մեր պրոֆիլը՝ օգտագործելով մեր նկարներն ու հրապարակումները. Հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում էԹրամփը տիկնոջ հետ քվեարկել է Փալմ Բիչի ընտրատեղամասերից մեկում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top