Facebook-ը սխալմամբ արգելափակել է Ռաուլ Կաստոյի դստեր հաշիվը
Արխիվ 16-20Facebook-ի ադմինիստրատորները Մարիելա Կաստրոյի՝ Կուբայի Պետխորհրդի նախագահ եւ վարչապետ Ռաուլ Կաստրոյի դստեր էջից հրապարակումը սխալմամբ են հեռացրել: Մարիելա Կաստրոն երկուշաբթի տեղադրել է սոցցանցի ադմինիստրատորների հաղորդագրությունը, որում նշված էր, որ Facebook-ի անդամները սխալմամբ են հեռացրել Մարիելայի էջում հրապարակված հոդվածը: Այս թյուրիմացության համար նրանից ներողություն են խնդրել: Ավելի վաղ կուբայական Cubadebate պորտալը հայտնել էր, որ Facebook-ը հեռացրել է Կուբայի առաջնորդի դստեր հրապարակումը՝ բանկային հաշվեհամարի հետ, որը նախատոսված էր «Իրմա» փոթորկից տուժածներին օգնելու համար: Մարիելա Կաստրոյի էջը նաեւ 24 ժամով արգելափակվել է սոցցանցի կանոնները խախտելու համար: Ներկայումս հաշվի հասանելիությունը վերականգնվել է: Կուբայի առաջնորդի դոստրն իր էջում նշել է, որ կրկին Facebook-ում է եւ բոլոր ընկերներին շնորհակալ է համերաշխության համար: 55-ամյա Մարիելա Կաստրոն Սեքսուալ դաստիրակության ազգային կենտրոնի տնօրենն է: Նա հայտնի է Կուբայում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեությամբ: Նաեւ ժողովրդական իշխանության Ազգային ասամբլեայի պատգամավոր է: