Կադիրովը Մակրոնին և Մերկելին Չեչնիա է հրավիրել
Արխիվ 16-20Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող են անձամբ Չեչնիա այցելել և ծանոթանալ երկրում սեռական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված խնդիրներին: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ռամզան Կադիրովը
«Կարիք չկա ռուսական ԶԼՄ-ներին զրպարտության մեջ մեղադրել և ղեկավարվել կեղծ տեղեկությամբ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Մերկելը ճշմարտության հետքերով կարող են այցելել Չեչնիա։ Դռները բաց են»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում:
Չեչնիայի ղեկավարը չի հստակեցրել` ինչ կեղծ տեղեկության մասին է խոսքը: