ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» IBA ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԵԿՈՆ
Սպորտ2025 թվականին, Հայաստանում առաջին խոշոր մարզական իրադարձությունը բռնցքամարտ մարզաձևից է։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA -ի համագործակցության շնորհիվ, հունվարի 17-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկրորդ անգամ կկայանա «ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ բռնցքամարտիկները։
Փարիզի ՕԽ մասնակից Դավիթ Չալոյանը, գերծանր քաշային կարգի IBA -ի ուժեղագույն ընտրանու 1/4 եզրափակչի շրջանակում կմրցի կուբացի Լենիեր Պերոյի հետ։ Երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն նաև Նարեկ Մանասյանը, Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը, Կարեն Տոնականյանը։ Երեկոյի գլխավոր մենամարտում կխաղարկվի նաև WBA Ասիայի չեմպիոնական գոտին, որի ժամանակ կմրցեն ՌԴ֊ն ներկայացնող Պավել Սոսուլինն ու ֆիլիպինցի Կառլո Բակարան։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ