Մասկը Կալիֆոռնիայի իշխանություններին համարում է ամենավատը հրդեհների ֆոնին
ՀասարակությունԻլոն Մասկը համաձայնել է Х-ի օգտատիրոջ պնդմանը, որ Կալիֆոռնիայի իշխանություններն ամենավատն են ԱՄՆ-ում։
Կալիֆոռնիան ունի ամենալավ հողը եւ ամենավատղեկավարներն Ամերիկայում: Գեւին Նյուսոմի(Կալիֆոռնիայի նահանգապետ) ջրի եւ անտառներիկառավարման ձախողված քաղաքականությունըհրդեհները, որոնք հեշտությամբ կարելի էրկառավարել, վերածել են կործանարար դժոխքի»,- գրել է նահանգի բնակիչներից մեկը X-ում, որից հետոՄասկը մեկնաբանել է գրառումը՝ գրելով «Ճիշտ է»:
Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետինքննադատել էր նաեւ ԱՄՆ նորընտիր նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը։ «Դե, իհարկե, ԼոսԱնջելեսի հրշեջ վարչությունն իր սարքավորումներիմի մասը նվիրեց Ուկրաինային»,- գրել է նա՝ իրգրառմանը կցելով 2022թ. երկու սյուժեներՈւկրաինային հրշեջ սարքավորումներինվիրատվության մասին։
Լոս Անջելեսի օկրուգում հրդեհների ընդհանուր մակերեսը, ըստ Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների, հասել է գրեթե 11 հազար հեկտարի։ Հրդեհը ավերել է ավելի քան հազար շենք եւ հանգեցրել է առնվազն հինգ մարդու մահվան։ Օկրուգում էլեկտրաէներգիայի ավելի քան 175 հազար սպառող մնում է առանց էլեկտրականության։