Վերջին օրերին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև շփումներ չեն եղել․ Պեսկով
ՄիջազգայինՄոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքները։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռու տարածաշրջան չէ։ «Մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության և անվտանգության մթնոլորտ Հարավային Կովկասում: Մենք ունենք մեր լավ հարաբերությունները և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և մենք գնահատում ենք այդ հարաբերությունները: Մտադիր ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից՝ այս հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել»։