Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին. հուզիչ կադրեր`ծնարանից
ՀասարակությունԺամեր առաջ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի և կնոջ`Տաթևի երկրորդ որդին: Զույգը փոքրիկին անվանակոչել է Միհրան:
Զույգն ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որոնք արվել են ծնարանում: Նրանք կարողացել են իրենց հետևորդներին մաքսիմալ ցույց տալ էմոցիաներն ու ապրումները`2-րդ որդու լույս աշխարհ գալու հենց առաջին րոպեներից:
Հավելենք, որ Հայկի և Տաթևի ավագ որդին`Ռոբերտը, կրում է Ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած Ռոբերտ Աբաջյանի անունը:
StarNews-ը շնորհավորում է`մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն: