Մեռնեմ արևիդ, իմ աշխարհ, չեմ լացելու... Ռոնալդուն խփել է իր 917-րդ գոլը(տեսանյութ) ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են Տղե՛րք, ում ուզում եք, կարող եք պատմել, միևնույն է՝ ոչ մեկ չի հավատա. Էդգար Հարությունյան Նիկոլին սատարել են բորիսմուրազիները եւ այսօր փորձում են այդ մեղքը գցել մեր վրա. Դանիելյան Եվրամիությանն անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ. ՌԴ փոխվարչապետ «Զախվատ» օպերացիա. բերման են ենթարկել «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդուն և ևս մի քանի հոգու ԵՄ-ն քննարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման հնարավորությունները Զատուլինը «դավաճանություն» է անվանել ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծին աջակցելու ՀՀ որոշումը Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կբարդացնի տարածաշրջանում խնդրի լուծումը․ Իրանի ԱԽ

Սրանք պետություն ասվածը հասկանում են լավ ապրել, բարեկեցիք կյանք ունենալ,

Թեմա

Անլրջութան և սարկազմի հերթական դրսևորումը, որով երեկ հանրային լայն շրջանակներին «կերակրեց» Նիկոլ Փաշինյանը, խոսում է պետության և, ընդհանրապես, կառավարման համակարգի նկատմամբ իր իրական վերաբերմունքի մասին։ «Ընտանեկան փոդքաստ» կոչվող տրագիկոմեդիայով նա փաստացի փորձեց անուղղակի արձագանքել աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանի ղեկավարությանը (պետք է արձանագրենք, որ սա ոչ գործըներային, ինչ-որ տեղ նաև արհամարհական ժեստ էր)։ 

 

Նիկոլի ասելիքի հիմնական առանցքը «իրական Հայաստանի» մասին դոկտրինն էր, որով կառավարող «դուետը» փորձեց տարբեր մեսիջներ հղել և թեզեր գեներացնել։ Ըստ էության՝ «իրական Հայաստան» գաղափարախոսություն ասվածը, եթե չակերտները բացենք՝ պանթուրանականության հայկական ռեբրենդինգն է կամ ուղղակի՝ նեոօսմանիզմ։ Իրենց խոսքում «Փաշինյան դուետը» խոսում էր, ՀՀ ապագան կառուցելու իրենց հայեցակարգի մասին, որն, ինչպես քանիցս ասել ենք հայի ու հայկականության հետ ոչ մի աղերս չունի։ 

 

Տեսեք, երեկվա իր «դարակազմիկ» մտքերի շարքում Նիկոլը նախանշում է, թե «նախկինում ՀՀ ապագայի մասին եղած պատկերացումներն այդքան էլ Հայաստանի մասին չեն եղել»։ Սա նորից խոսում է այն մասին, որ նա ուղղակի խեղաթյուրում ու լղոզում է հայեցի յուրաքանչյուր արժեք, հիմնովին կազմաքանդում արժեքաբանական բոլոր դոգմաները, ձևախեղում էթնիկ գոյաբանական նորմերն ու ազգային մենթալին վերաբերվող ցանկացած դրվագ։ Սա, նորից եմ կրկնում, համակարգային դեգրադացման փուլային գործընթաց է, որով Նիկոլն ամբողջությամբ հանրությանը կտրում է պատմական կարծրատիպերից։ 

Մի շարք թեզեր լսելուց հետո, հերթական անգամ համոզվեցինք, որ սրանք պետություն ասվածը հասկանում են լավ ապրել, բարեկեցիք կյանք ունենալ, ինչն իր հերթին նշանակում է՝ «փորներս կուշտ ըլնի, տեղներս տաք, թքած թե պետությունը քանի քառակուսի մետր կլնի՝ պլյուս մինուս 50»։ 

 

Նիկոլն անանմոթաբար դարձյալ խոսեց խաղաղության մասին, այն դեպքում, երբ «կառուցողականը» նախօրեին հստակ ասեց իր անելիքը՝ հայտարարելով, որ թքած ունի տվյալ գործընթացի վրա։ «Շռնդալից պատասխանը», որը հնչեց Նիկոլի կատարմամբ հետևյալն էր․ «մենք Ադրբեջանից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը պատասխանում ենք իրական Հայաստանի գաղափարով՝ փորձելով այն կիրառել նաև ողջ տարածաշրջանում»։ Ավելին, երկուսով ամեն ինչ անում էին, որպեսզի համոզեն, թե «իրական»-ի գաղափարը ֆանտաստիկ մի ձեռքբերում է և դրանից ոչ մի կերպ չի կարելի շեղվել։

 

«Երկների տարածքային ամբողջականությունը կա և ոչ մեկ չի կարա դա չեղարկի, ցանկացած ոտնձգություն միջազգայնորեն դատապարտելի հանցագործություն է»։ Նման միտքը լսելուց հետո միանգամից աչքիս առաջ հառնեց Սիրիան, որը ընդամենը 14-15 տարի առաջ աշխարհի ամենաապահով երկների առաջին եռյակում էր, սակայն այսօր այդ պետությունը փաստացի գոյություն չունի։ Նիկոլը խոսում է «միջազգային իրավունքի» մասին՝ հստակ իմանալով, որ այն ընդամենը թղթի վրա գրված դեկլարատիվ մի թղթակտոր է, ոչ մի կիրառելիություն չկա։

 

Ի դեպ՝ Նիկոլը բանակի՝ «սեփական երկրի լեգիտիմ իրավունքի պաշտպանելու» մասին իր ասելիքն այնպիսի ճարպկությամբ լղոզեց, որ տպավորություն էր, թե մինչև 2018-ը Հայկական բանակը եղել է մի «օկուպանտ ու բանդիտական միավորում» և իր գործողություններն արել է ինչ-որ կասկածելի մութ գործարքներով կամ այլ կերպ ասած՝ ըստ Նիկոլի, մինչև 2018-ը Հայկական բանակը պաշտպանել է այլ ժողովրդի անվտանգությունը։

 

Դե իսկ ողջ շոուի ամենաառանցքային կտորն այն էր, երբ հայտարարեց, որ «Արևմտյան Հայաստանը դա Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է», այսինքն հետ այսու, երբ որևէ մեկը խոսի ասի Արևմտյան Հայաստանի մասին, ապա պետք է հասկանանք, որ խոսքը գնում է, ասենք Մարգարայի, Տափերականի կամ Ջրառատի մասին, բայց ոչ երբեք Էրզրումի ու Վանի։ Ի դեպ՝ այստեղ շատ կարևոր մի նրբություն․ ՀՀ ոչ մի ղեկավար իր կառավարման ընթացքում, երբեք Արևմտյան Հայաստանի նկատմամբ ոչ մի նկրտում կամ, սրանց բառերով ասած, «Ստամբուլն արյան ծով դարձնելու» մասին թեզեր, չի տիրաժավորել, նույն Նիկոլն է այս թեման բերել առաջին պլան ու հիմա ինքնամոռաց այն «խուրդում» է։ 

 

Հետո մի կարևոր բան․ էդ կլոունադայի ժամանակ թեմա արծարծվեց, թե «ինչո՞ւ մենք էլ ուրիշ տարածաշրջանների նման, չենք կարող մեր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրել, էլի երկրներ կան, որ պատերազմել են, բայց հիմա գործընկերներ են»։ Սա, ըստ իս, միջնակարգ դպրոցի ցանկացած 4-րդ դասարանցու համար պարզաբանված թեմա է․ «թուրքը՝ թուրք է, ու թուրքի հետ ախպեր չես կարա լինես»․ սրա մասին դեռ 1918-ին Դարապաս գյուղում՝ Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին, Նժդեհն է ասել։

 

Նիկոլը մի հետարքրիր սփոյլ էլ արեց, երբ հայտարարեց, որ իրենք՝ տվյալ դեպքում «Փաշինյան դուետը», «խաղաղության կոնցեպտի» մասին խոսել են դեռևս 2018-19 թվականներին, իսկ իրենց այդ «ռելսերից գցել են»՝ շեղելով բուն նպատակից, և հիմա, ըստ Նիկոլի, նորից 2019-ի դիրքերում են ու չեն պատրաստվում ոչ կերպ ուղուց շեղվել։ Հակոբյան Աննան, երկրորդելով Նիկոլին, իր հերթին նշեց, թե 2019-ին «ձևակերպումները խրթին են եղել և սոցիալ-հոգեբանական առումով հանրությանը ոչ հասու, իսկ հիմա շատ ավելի լայն շրջանակներ աջակցում են իրենց»։ Սրանք մարդ ու կին երևի մոռանում են, որ 2019-ին հաջորդել է արյունոտ 2020-ը և 5000 երիտասարդ են մատաղ արել, որպեսզի մարդկանց սոցիալ-հոգեբանորեն ստիպեն թուրքի հարճ դառնալու հետ համակերպվեն կամ ուղղակի դառնան լատենտ։ 

 

Հ․գ․ Եվ վերջում․ փաստորեն սա նոր է իմացել, որ Մաշտոցը Վռամշապուհի հանձնարարականով է գրերի գյուտի գործին լծվել, ու ասում է, թե «սովետական քարոզչամեքենան թեման ձևախեղել է և արքային թողել ստվերում»։ Իմ հիշելով, մեր պատմիչների աշխատություններում, որոնք հրապարակվել են 1970-80 ական թվականներին, թեմայի հետ կապված բավական հանգամանալից ու խորքային մեկնաբանություններ կան, այլ բան է, որ դու դրա մասին կարդացել կամ տեղեկացել էս 50 տարեկանում։






Մեռնեմ արևիդ, իմ աշխարհ, չեմ լացելու... Ռոնալդուն խփել է իր 917-րդ գոլը(տեսանյութ)ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել ենՏղե՛րք, ում ուզում եք, կարող եք պատմել, միևնույն է՝ ոչ մեկ չի հավատա. Էդգար ՀարությունյանՆիկոլին սատարել են բորիսմուրազիները եւ այսօր փորձում են այդ մեղքը գցել մեր վրա. ԴանիելյանԵվրամիությանն անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ. ՌԴ փոխվարչապետ«Զախվատ» օպերացիա. բերման են ենթարկել «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդուն և ևս մի քանի հոգուԵՄ-ն քննարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման հնարավորություններըԶատուլինը «դավաճանություն» է անվանել ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծին աջակցելու ՀՀ որոշումըԱրտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կբարդացնի տարածաշրջանում խնդրի լուծումը․ Իրանի ԱԽՈմանց մոտ «Սերժին մերժելը» վերածվել է խրոնիկ հերպեսի, որը պարբերաբար սրվում է. Արմեն ԱշոտյանԿա՞ հարց լուծող մի անհատ կամ ուժ, եթե՝ ոչ, համագործակցելուց բացի, այլ տարբերակ չունենք. ՎարդանյանԴու ո՞վ ես, այ համբալ, որ իմ ու ժողովրդի անունից խոսաս. Նարեկ ՄալյանՀանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները կարող են իրենց բանկային քարտերով նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. ԿոստանյանԱՄՆ-ում գնալով տարածվում է վարկածը, որ Կալիֆոռնիան հրկիզվել է անօդաչուների միջոցով (Տեսանյութ) «Էվրիկա» մասնավոր դպրոցում աշակերտուհիներից մեկը հղիության պատճառով ընդհատել է ուսումըՆիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին. Արտակ ԶաքարյանԱԺ-ում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի ընդլայնման հարցը և համակարգի խնդիրներըԱնկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվել է, հետվճարից կարող են օգտվել նաև արցախցիներըԱզգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը (լուսանկարներ, տեսանյութ)Ավիացիոն աղմուկի ազդեցությունը կարող է մեծացնել սրտի նոպաների առաջացման հավանականությունը. American College of CardiologyԲիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»Արհեստական բանականությանը սովորեցրել են պարզել մաշկի քաղցկեղի ագրեսիվ տեսակների ընթացքը եւ ծանրությունը Հզոր երկրաշարժից հետո ռոբոտ փոշեկուլը փախել է տնիցՀակոբյան Աննան ինքն իրե՞ն է փիառում, թե՞ մարդուն է առաջ բրդում.Armenian infoՆախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքինԾնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին. հուզիչ կադրեր`ծնարանիցԳիտնականներն առաջարկել են Կենտավրոսի Ալֆային զոնդ ուղարկելու միջոց. Այն կարող է տեղ հասնել ընդամենը 40 տարումՁեր «խաղաղասեր պատմությունը» շրջանցում է խաղաղության կարևոր տարրը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՓաշինյանինԹեհրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրականացմանը․ Իրանի ազգային ԱԽ քարտուղարը՝ ՓաշինյանինԲերեք երջանկություն. երկու տնային բույս ​​հաջողության համար 2025 թվականինԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» IBA ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԵԿՈՆՄասկը Կալիֆոռնիայի իշխանություններին համարում է ամենավատը հրդեհների ֆոնինԻնչո՞ւ մարդկանց գումարը պետք է կորի, ինքնաթիռի տո՞մս է, ի՞նչ է.Փորձագետը ուղեվարձի թանկացման եւ «բարեփոխումների» մասինՊեսկովը գնահատել է՝ որքանով է հավանական Պուտին-Թրամփ շփումներըԹրամփը մտադիր է վերափոխել աշխարհը՝ ստեղծելով թրամփյան նոր աշխարհագրություն․ Մեդվեդև«Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում»․ Մասկը՝ ԹրյուդոյինԴանիայի ԱԳՆ-ն չի բացառել՝ Գրենլանդիան կարող է դուրս գալ երկրի կազմիցՉենք տեսել, չենք լսել․ Կրեմլը՝ Ալիևին վիրավորելու մասին«Պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը»․ ՊեսկովԱլիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ինՎերջին օրերին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև շփումներ չեն եղել․ ՊեսկովԶուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանըՆախորդ տարի ՀՀ շուկա է մուտք գործել 5 նոր ավիափոխադրող. ՏԿԵ նախարար (տեսանյութ)Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ. Պեսկով Սրանք պետություն ասվածը հասկանում են լավ ապրել, բարեկեցիք կյանք ունենալ, Հայտնաբերվել են գողացված մեքենաների կողային հայելիների մի ամբողջ պահեստ. վարորդների ակցիայի հետքերովՏրանսպորտի սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են նույնականացում անցնելՄեքենաների վառելիքը «ֆուլ» սպասում ենք, տուժված քաղաքներն ահավոր վիճակում են. ինչ վիճակ է ԳլենդելումԵթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն՝ թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top