Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Չինաստանին շահագործել Պանամայի ջրանցքը
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Չինաստանին շահագործել Պանամայի ջրանցքը։ Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է չորեքշաբթի օրը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում, գրում է Euromedia24-ը։
«Նրանք դա նրանց տվեցին 1 դոլարով, և այժմ նրանք ավելի շատ են վերցնում մեր նավերից: Իսկ Չինաստանը ղեկավարում է Պանամայի ջրանցքը: Դա չպետք է տեղի չի ունենա», - ասել է Թրամփը:
Թրամփին նաև խնդրել են պարզաբանել, թե արդյոք նա թույլ կտա ռազմական ուժ կիրառել Գրենլանդիան Միացյալ Նահանգների կազմի մեջ ներառելու համար: Նա այս հարցին ուղիղ պատասխան չի տվել, սակայն սահմանափակվեց միայն այն հայտարարությամբ, որ հունվարի 7-ին Գրենլանդիա ժամանած իր որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին, ամենաջերմ ընդունելության են արժանացրել։
Թրամփը Վաշինգտոն է ժամանել՝ հրաժեշտ տալու Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարթերին, ում դագաղը գտնվում է Կապիտոլիումի կենտրոնական դահլիճում։ Բացի այդ, Կոնգրեսում Թրամփը հանդիպում է անցկացրել հանրապետական սենատորների հետ, որից հետո պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։