Թրամփը Կալիֆորնիայի նահանգապետին կոչ է արել հրաժարական տալ
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին կոչ է արել հրաժարական տալ Truth Social սոցիալական ցանցում՝ նահանգում բռնկված հրդեհների ֆոնին:
«ԱՄՆ-ի լավագույն և ամենագեղեցիկ հատվածները այրվում են մինչև վերջ», ասել է նա:
«Շրջանները վերածվել են մոխրակույտի, և Գևին Նյուսոմը պետք է հրաժարական տա։ Ամեն ինչ նրա մեղքն է»։ - գրել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր իր նախորդ Ջո Բայդենին Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհների ֆոնին «անգործության» համար։
Նա ասել է, որ այն, ինչ կատարվում է Կալիֆորնիայում, կծառայի որպես Բայդենի «կոպիտ անկարողության և վատ կառավարման» խորհրդանիշ։