Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի տարածքի ընդլայնմանը
ՄիջազգայինԳերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի տարածքի ընդլայնմանը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Պրիման ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները Գրենլանդիայի վերաբերյալ իմպերիալիզմի արտահայտություն են։ «Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին պետք է լինենք ավելի գիտակից, քան երբևէ, ձերբազատվենք միամտությունից, պատրաստվենք, վերազինվենք և որոշենք ներդրումները պաշտպանության, թվային և տիեզերական արդյունաբերության մեջ: Այս ներդրումները կօգնեն պաշտպանել Եվրոպան և ապահովել նրա հզորությունը այս դաշինքների հետ կապված»,- ասել է նախարարը։
Գերմանիան ուս դեմ է արտահայտվել նաև Գրենլանդիան և Կանադան ԱՄՆ-ին միացնելու Թրամփի ծրագրերին, հայտնում է Reuters-ը։ «Կիրառվում է ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան համաձայնագրի վեհ սկզբունքը, ըստ որի` սահմանները չպետք է փոխվեն ուժով»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Իսկ Թրամփը պատրաստվում է «սահմանները փոխել», եւ ի՞նչ է անելու Եվրոպան: Առավել եւս, որ Գերմանիայում ամենամոտ ժամանակներս իշխանության կարող են գալ Թրամփի աջակցությունն ունեցող ուժերը, ասենք Ֆրանսիայում ու Բրիտանիայում եւս դա շատ ռեալ է: Եթե ոչ, մնում է ՆԱՏՕ-ից դուրս գալ: