Թրամփը սատարում է Իլոն Մասկի հարձակումներին` Բրիտանիայի վարչապետի վրա. Պուշկով
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հարձակումներին` Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի վրա՝ անգլիական Թելֆորդ քաղաքում զանգվածային բռնաբարության գործին ենթադրյալ մասնակցության համար։ Նման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Telegram-ի իր ալիքում։
«Նրա (Սթարմերի) հեղինակության մնացորդները քանդվում են Ֆարաջ-Մասկ տանդեմի հարվածներից։ Այս պատմությունն այլևս չի կարելի թաքցնել։ Իսկ Թրամփը չի կանգնեցնում Մասկին, ինչը նշանակում է, որ նա աջակցում է նրան»,- գրել է Պուշկովը։
Նրա խոսքով՝ Թրամփը թույլ է տալիս Մասկին ճնշում գործադրել բրիտանական ղեկավարության վրա, քանի որ ցանկանում է ապահովել, որ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնի մեկ ուրիշը։
Այսպիսով, Լոնդոնում «սարսափը» կրկնակի է. Մասկը ոչ միայն հարձակվում է Սթարմերի վրա, այլև արդեն պարզ է, որ Թրամփը չի ցանկանում աշխատել այդ վարչապետի հետ։ «Նրան Բրիտանիայում մեկ այլ գործընկեր է պետք»,- եզրափակել է Պուշկովը։