«Ժողովուրդ». Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում
Միջազգային«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է, եկամուտները չեն բավարարում, իսկ եկամուտներ ավելացնելու համար կառավարության կողմից ընտրված ագրեսիվ հարկման մարտավարությունը վատագույններից է տնտեսագիտության մեջ։
2024-ի հաստատված բյուջեի նկատմամբ 2025թ. հարկային եկամուտների և պետական տուրքերի ծրագրվող աճը 5.6% է, մինչդեռ ուղերձով սպասվում է, որ 2024 թվականի համեմատ դրանք 6.0%-ով թերակատարվելու են։
ԱԺ բյուջետային գրասենյակը հրապարակեց 2024 թվականի բյուջեի օպերատիվ կատարողականը․ ըստ այդմ՝ 2024 թ․-ին հավաքագրվել է 2.34 տրիլիոն դրամի հարկային եկամուտ և պետական տուրք, ինչը 222.7 մլրդ դրամով ավելի քիչ է, քան սկզբնապես հաստատվել էր օրենքով և 224 մլրդ դրամով քիչ է ճշտված պլանից։
Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2024 թվականի դեկտեմբերին կազմել են 2 տրիլիոն 390.9 միլիարդ դրամ կամ տարեկան ճշտված ցուցանիշը՝ 91.4%-ը։
Այս թիվը գերազանցել է 2023 թվականի ցուցանիշը 7.6%-ով կամ 169 մլրդ դրամով, իսկ 2022 թվականի համեմատ՝ 24. 1%-ով կամ 465 մլրդ դրամով։
Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը, քանի որ կանխատեսումները տիեզերական անսահմանության բացահայտման պես անհնարին են թվում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում