«Ժողովուրդ». ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում են Կոմիտեում հաստատվել: Իսկ Քննչականի նորանշանակ պետ Արթուր Պողոսյանը, թեեւ ակնհայտորեն ցույց է տալիս, թե ազատվում է Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի կադրերից՝ միեւնույն ժամանակ Քյարամյանի մտերիմներին նոր պաշտոն է տալիս։
Վազգեն Ավետիսյանն էլ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ:
Ի դեպ, Ավետիսյանը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել էր Գլխավոր դատախազություն ու զբաղեցնում էր Վազգեն Գեղամի Ավետիսյան – ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը, իսկ ահա հիմա հաստատվեց Կոմիտեում: Ի դեպ, նա, «Մարտի մեկի» գործով ցուցմունքները հրապարակելու համար, գաղտնալսել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին, ու նրա գործողությունները դատարանի որոշմամբ ապօրինի համարվեցին․ և հիմա ապօրինություն գործածը առաջխաղացում է ունենում:
Այսքանով կոմիտեում կադրային ջարդը չի ավարտվում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեի հորդորով Յուրա Իվանյանը՝ ՔԿ խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետը, եւս ազատման դիմում է գրել։ Ի դեպ, Իվանյանը «Ամուլսարի գործով» քննչական խմբի ղեկավարն էր, ու նրա նկատմամբ հենց այդ գործով ծառայողական քննություն սկսվեց։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում