Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել, այժմ գտնվում է կոմայի մեջ
ՄշակութայինՌեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել եւ այժմ գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է նրա կինը՝ «Russia Today» մեդիա խմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Մինչեւ վերջ չէի ցանկանում, բայց քանի որ լրագրողներն արդեն սկսել են զանգահարել, ինքս կգրեմ: Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է վերապրել է եւ կոմայի մեջ է: Ինչպես շատերը գիտեն, նրա սիրտը շատ վաղուց ծանր հիվանդ էր»,- գրել է նա` ներողություն խնդրելով, որ վերակենդանացման բաժանմունքից իր ապրումներով պայմանավորված՝ չի կարողանում ակտիվ լինել սոցցանցերում:
Մարգարիտա Սիմոնյանը նաեւ գրել է, որ անհնար է նկարագրել Տիգրանի մոր ապրումները. մայր, որն ընդամենը երկու տարի առաջ կորցրել է ավագ որդուն եւ հիմա սպասում է, որ Աստված ողորմած կգտնվի իր կրտսեր որդու նկատմամբ…