Ռուսական ուժերն արագ ճեղքումով դուրս են եկել Պոկրովսկ-Կոնստանտինովկա ռազմավարական մայրուղի
ՄիջազգայինՌուսական ուժերն արագ ճեղքումով դուրս են եկել Պոկրովսկ-Կոնստանտինովկա ռազմավաարկան մայրուղի:
Ըստ ռուսական աղբյուրների, ճեղքումն իրականացվել է փոքր ուժերով` 2 տանկով և 3 հետևակի մարտական մեքենաներով` դեսանտայինների հետ միասին։
«Ճանապարհին խոցվել է 1 զինտեխնիկա, իսկ մնացածը շրջել է ականապատ դաշտերը և հայտնվել մայրուղու վրա»,- գրում են ուկրաինական աղբյուրները։
Այնուհետև ռուսները զորքեր իջեցրին և տեխնիկան հետ գնաց Վոզդվիժենկա, գրում են ուկրաինական աղբյուրները: Կիևի քարոզիչները պնդում են, որ տեխնիկան իբր ավելի ուշ ոչնչացվել է, թեեւ Ուկրաինայի զինված ուժերը ներկայացնող աղբյուրները հերքում են դա։
Ամեն դեպքում, անհերքելի փաստն այն է, որ ռուսական ուրժերը ֆիքսվել են այդ կարեւորագույն մայրուղում:
Ռուսական մի շարք մասնագիտացված աղբյուրներ պնդում են նաեւ, որ նույնքան արագ ճեղքման գոտին լայնացվել է, եւ այս պահին կա կայուն վերահսկողություն: