«Բելգրանոն» ձևակերպել է Լուկաս Սելարայանի տրանսֆերը. Պաշտոնական
Սպորտ
Արգենտինական «Բելգրանոն» ձևակերպել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տեղափոխությունը։
Այս տրանսֆերի մասին դեռ հայտնի էր դարձել դեկտեմբերին, սակայն հետագայում ֆուտբոլիստի տրանսֆերը «Բելգրանո» խափանվել էր։ Սելարայանի տրանսֆերի մասին գրառումները հեռացվել են արգենտինական ակումբի բոլոր սոցիալական ցանցերից, իսկ ակումբի մարզադաշտում շնորհանդեսը չեղարկվել էր։
ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ «Ալ Ֆաթեհը» տրանսֆերի համար չի տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչի պատճառով ՖԻՖԱ-ն չի գրանցել տրանսֆերը։
Այժմ արդեն ամեն ինչ կարգավորվել է, այսօր ակումբը պաշտոնապես հայտարարեց տրանսֆերի մասին։