ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆ ՈՒ ՆՐԱ ՄԱՅՐԸ
ՊատահարՀունվարի 6-ին, ժամը 06։20-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ 2֊րդ հարկում հայտնաբերվել է 2 դի։ Մահացածները մայր ու դուստր են։ Iravunk. com -ին հայտնի դարձավ, որ մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ դուստրը Լիլիթ Հովսեփյանը, ով ռեկորդակիր է ճանաչվել 7 դհոլի վրա միաժամանակ նվագելու համար։ Նա ուներ իր «Լիլիթ Հովսեփյան սաներ» կենտրոնը, որտեղ դասավանդում էր դհոլի, դուդուկի, կլարնետի, սաքսոֆոնի խմբակներում։ Թեժ կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները, որից հետո 2֊րդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում, մահճակալի կողքին հայտնաբերվել են երկու ծխահարված դիեր։ Ցավակցում ենք հարազատներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ