Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Ռուսաստան
ՀասարակությունՎարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասված է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանին 2025 թվականի հունվարի 9-11-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ 2 1) Պետրոս Մարտիրոսյանինը՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին. 2) Արմեն Դանիելյանինը՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Գործուղվողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»: