Հապաղելը մահ է. ինչ է առաջարկում Գեւորգ Գեւորգյանը
Ներքաղաքական«Մեր երկիրը հարեւան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք», - սա ուղիղ ցիտատ է, ընկերներ։
Ալիևը ռազմական ճանապարհով Սյունիքի միջանցքի մասին է խոսում, կամ Նիկոլ եղբոր հետ համագործակցելու ձեռք-ձեռքի տալով: Խոսում է՝ հաջորդ քայլը Հայաստանը ոչնչացնելու մասին։ Անվանելով Հայաստանը ֆաշիստական երկիր, բնականաբար իրականացնելով ըստ իրեն՝ Նյուրնբերգյան դատավարություն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր սիրել և պայքարել են Երկիր, պետություն, պետականություն ունենալու, Ազգ մնալու, ապրելու և արարելու համար․․․
Իսկ ընդդիմությունը արդեն ավելի ագրեսիվ պայքարի է դուրս եկել, իրար դեմ․․․ ոչ թե ազգադավ ղեկավարության, հայակործան կառավաման դեմ։ Վերջինս միայն փոխելով կկարողանանք արտաքին թուրքի դեմն էլ առնել, ամուր գործընկերներ ձեռք բերել, ի վերջո, իսկապես արժանապատիվ խաղաղություն ունենանք։ Առաջարկս․ կրկնում եմ՝ շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․․․ Հապաղելը մահ է», - գրել է հասարակական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: