Այսօր Արմեն Մազմանյանի հիշատակի օրն է
ՄշակութայինԱյսօր լրանում է «Գոյ» թատրոնի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի մահվան 11-րդ տարին։
«Նրա ստեղծած թատրոնը մնում է ոչ միայն բեմական արվեստի կենտրոն, այլեւ ստեղծագործական ազատության, մշակութային պայքարի եւ գաղափարների հարթակ։ Արմեն Մազմանյանը մեր բոլորի համար օրինակ է, թե ինչպես կարելի է արվեստով կերտել ուժեղ հասարակություն՝ անկոտրում ոգով եւ նվիրվածությամբ։
Նրա հիշատակը հավերժ է մեր սրտերում, իսկ նրա տեսլականն ու գաղափարները շարունակում են ապրել «Գոյ» թատրոնի յուրաքանչյուր քայլում։ Արմեն Մազմանյան, մենք քո գործի շարունակողներն ենք», - գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: