Թվում է Ադրբեջանի ղեկին նստած անձ Բաքվի իր փառաշուք պալատում, ոտքերը լայն բացած, ընկել է երազների գիրկը. Թեհրանահայ հայտնի խմբագրի պատասխանը բռնապետին
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանը պետք է ներողություն խնդրի իրենցից:«Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից։ Սա առաջին դեպքը չէ, երբ մի տարածաշրջանից մի հոգևորական, որը միշտ ատելություն է տարածում, իրեն նման կերպ է պահում։ Արդեբիլի հոգևորականը բազմիցս վիրավորել է մեր երկիրը, մեր ժողովրդին և անձամբ ինձ։
Այս անգամ վիրավորել են Թուրքիայի և Ադրբեջանի պետությունների ղեկավարներին։ Նա պետք է պատժվի, հեռացվի պաշտոնից, և Իրանը պետք է կրկին ներողություն խնդրի մեզնից», նշել է նա: Ի՞նչ կարող է հաջորդել այս հայտարարությանը «Իրավունքը» հետաքրքրվել է պոտենցիալը հարցը եւ ոչ միայն զրուզել ենք Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից.
- Եթե պարզ, ապա պիտի ասել, որ թվում է Ադրբեջանի ղեկին նստած անձը խիստ ոգևորված է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներից ու Բաքվի իր փառաշուք պալատում, ոտքերը լայն բացած, ընկել է երազների գիրկը: Ալիևը ենթադրում է, Իրանն անյքան է թուլացել, որ իրենից ներողություն պիտի խնդրի, որ Իրանի Առաջնորդը պիտի կատարի նրա ցինիկ պահանջը, և որ Իրանը կուլ կտա իր հռետորաբանությունը...
Իսկ եթե նկատի առնենք, օրվա անցուդարձերը այդ շարքում Իրանի ողջ տարածքում անցկացվող զինավարժությունները և հատկապես Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի այցը Բաքու, որը շարունակվելու է նրա Երևան ժամանումով, ապա պիտի ասենք, որ Ալիևը մտահոգված է Իրանի հավանական ռեկացիայից՝ եթե ինքը փորձի ինչպես հայտարարում է ամեն գնով բանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և վերացնել ոչ թե Ադրբեջան-Նախիջևան, այլ Ադրբեջանը Թուրքիայից բաժանող պատնեշը:
Հարկ է հիշեցնել նաև, որ Արդեբիլի աղոթապետ Հասան Ամելին Իրանում հայտնի է ադրբեջանամետ իր հայտարարություններով, հատկապես 44-օրյա պատերազմի օրերին նա երեք այլ բարձրագույն հոգևորականների հետ միատեղ հայտարարությամբ ողջունեց ղարաբաղի «ազատագրումը» հայերից: