Տասնմեկամյա աշակերտը պատմել է ողջ ճշմարտությունը ժամանակակից դպրոցի մասին
ՀասարակությունԴպրոցը չի սովորեցնում, որ դուք կարող եք և պետք է սխալվեք, քանի որ միայն այդպես կարող եք ինչ-որ բան սովորել: «Վաղը անունով» համաժողովի տասնմեկ տարեկան մի բանախոս բացատրել է, թե ինչու երեխաները չեն սիրում դպրոցը:
1. Ուսուցիչ
Երբ առաջին անգամ գալիս ես դպրոց, նրանք անմիջապես փորձում են քո մեջ վախ սերմանել։ Դրանցից մեկը ուսուցչի հանդեպ վախն է։
2. Գնահատականի վախ
Առաջին վախից հետո զարգանում է գնահատականի վախը։ Իսկ հետո պատժի վախը ծնողներից ու դպրոցի տնօրենից: Դպրոցում չեն նայում, թե ով ես դու, քեզ գնահատում են միայն քո գնահատականներով։
3. Վախ սխալներից
Մյուս վախը սխալվելու վախն է: Դպրոցը չի սովորեցնում, որ դուք կարող եք և պետք է սխալվեք, քանի որ միայն այդպես կարող եք ինչ-որ բան սովորել:
4. Թրոլինգ
Մեկ այլ պատճառ էլ դասընկերների կողմից ծաղրանքն է: Եվ հաճախ դա ուսուցիչների մեղքն է, ովքեր ծաղրի են ենթարկում երեխաներին՝ մատնացույց անելով նրանց, որ ինչ-որ բան այնպես չեն անում, ինչպես իրենց դասընկերները: Նրանց համար գնահատականն ավելի կարևոր է, քան աշակերտը։ Ես հաճախում էի մանկական ստեղծագործական խմբակ, սովորեցի ուլունքներով հյուսել, խմորից քանդակել, կաշվե թևնոցներ պատրաստել և շատ ավելին: Եվ երբ իմ խմբակից մի ուսուցիչ եկավ իմ դպրոց՝ վարպետության դաս կարդալու և խոսեց իմ ձեռքբերումների մասին, դասղեկս զարմացավ. «Տիմոֆե՞յը: Չի կարող պատահել»: