Դեղձի էքստրակտը ավելացնում է կյանքի տեւողությունը. AJLR
ՀասարակությունՃապոնիայի Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են դեղձի ինքնատիպ հատկությունները, որոնք կարող են դառնալ կարեւոր գործոն ծերանալու դեմ պայքարում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Asian Journal of Longevity Research (AJLR) ամսագրում։
Տոկիոյի բժշկական համալսարանիգերոնտոլոգիայի եւ սնուցման գծով առաջատարմասնագետ դոկտոր Կենզո Հաշիմոտոյի խոսքով՝դեղձը պարունակում է նյութերի յուրահատուկհամակցություն, որը կարող է դանդաղեցնելմարմնի տարիքային փոփոխությունները:
«Դեղձը կենսաակտիվ միացություններիգանձարան է: Այն լուծվող եւ չլուծվողմանրաթելերի համադրությամբ հզորպաշտպանիչ պատնեշ է ստեղծում օրգանիզմիհամար»,- նշել է Հաշիմոտոն։
Հետազոտության ընթացքում գիտնականներըպարզել են, որ դեղձի մեջ պարունակվողհակաօքսիդանտները, ներառյալբետա-կարոտինը եւ պոլիֆենոլները, ընտրողաբար ոչնչացնում են քաղցկեղայինբջիջները՝ չազդելով առողջ հյուսվածքների վրա: Այս նյութերի առավելագույն խտություննապահովվում է լիովին հասուն պտուղներում:
Մոդելային օրգանիզմների վրա անցկացվածփորձերը ցույց են տվել, որ դեղձի էքստրակտիկանոնավոր օգտագործումը 23 տոկոսովավելացնում է կյանքի տեւողությունը: Գիտնականները կարծում են, որ այս միրգըսննդակարգում ներառելը կարող է առողջկյանքը երկարացնելու պարզ եւ արդյունավետմիջոց լինել։