Թուրքիայում հիմնել են Կիբեռանվտանգության պետական վարչություն
ՀասարակությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմնել է Կիբեռանվտանգության վարչություն, որի կենտրոնատեղին Անկարայում է։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazeteպաշտոնական կառավարական տեղեկագրում։
Գերատեսչությունը կզբավի երկրիկիբեռանվտանգության ռազմավարության մշակմամբ եւ իրականացմամբ, կզարգացնի ներքինարտադրանքն ու տեխնոլոգիաները ազգայինկիբեռանվտանգության էկոհամակարգիշրջանակում, ինչպես նաեւ կհամագործակցիպետական կառույցների եւ մասնավոր հատվածի հետՏՏ անվտանգության ոլորտում՝ ռիսկերի եւսպառնալիքների հետ կապված հարցերի շուրջ: Առանձին խնդիր են լինելու բնակչության հետ շփումները կիբեռանվտանգության եւ մասնագետների ուսուցանման հարցերով։
Վարչության գլխավոր գրասենյակը գտնվելու էԱնկարայում եւ բաղկացած է լինելու 135 աշխատակցից։ Անհրաժեշտության դեպքումբաժանմունքի մասնաճյուղեր կարող են բացվելհանրապետությունում եւ արտերկրում։Գերատեսչությունը գտնվում է նախագահիաշխատակազմի ենթակայության տակ եւ հաշվետու էնրան։ Գերատեսչությունն ունենալու է իր սեփական բյուջեն։
Թուրքիայում կիբեռանվտանգության ապահովման առանձին կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարվել է 2024թ. հուլիսին երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Նշվել է, որ նոր գործակալության կառուցվածքը նման է լինելու ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը։