Դպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչն ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի. Արշալույս Հարությունյան
Շոու բիզնեսTert.amlife-ը գրում է․
Վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը «Deep Parenting» փոդքասթի շրջանակներում պատմել է, որ ունի 3 երեխա:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված.
3 սերնդի ներկայացուցիչներ են. 25 տարեկան հասուն մարդ, որն ինքնուրույն իր աշխատանքն է գտնում, տղաս, որը բանակում է և ինքնաձևորվորման փուլում է, և փոքր տղաս, որը 12 տարեկան է և ամեն ինչը նոր է իր համար:
Դպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչը միջանցքում բռնացրել, ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի:
Երեխաս այդ ժամանակ 6-րդ դասարանում էր սովորում:
Գիտե՞ք ինչ հրճվանք եմ ապրել ես, որ իմ երեխան լսել է դա ոչ թե ուրիշից ու դեպրեսիայի մեջ ընկել, երակներն է կտրել կամ ամաչել է դպրոց գնալ, այլ իր պատասխանով նա կյանք է սովորեցրել հոգեբանին:
Հասկանում եմ, որ հոգեբանության ուսուցիչը սերիալ նայած կին է, ժամանակը ճիշտ օգտագործելու ու գումար աշխատելու համար էլ երևի դպրոցում է, ու այդ երեխաներին խեղաթյուրում է: Դա հոգեբան չէ, դպրոցի կողքով անցնելու իրավունք անգամ չունի:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։