Այստեղ ամեն ինչ ավարտվում է. Դեշամի հայտարարությունը
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։
«Ես հավաքականում եմ 2012 թվականից, պայմանագիր ունեմ մինչև 2026 թվականը, մինչև հաջորդ աշխարհի առաջնությունը։ Այստեղ ամեն ինչ ավարտվում է, քանի որ ինչ-որ պահի դա պետք է տեղի ունենար: Իմ գլխում ամեն ինչ շատ պարզ է։ Առաջիկա հանդիպումները ես կշարունակեմ աշխատել նույն խանդավառությամբ ու կրքով, որպեսզի Ֆրանսիայի հավաքականը հանդես գա ամենաբարձր մակարդակով։ Բայց 2026 թվականը կատարյալ ժամանակն է բաժանվելու համար: Իհարկե, ես երբեք չէի ուզենա, որ սա ավարտվի, բայց ճիշտ պահի պետք է կարողանանք ասել «վերջ»: Բացի դա կյանքն ինձ է սպասում»,- ասել է Դեշամը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։