Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Հայաստան
ՀասարակությունԻրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հավելելով, որ Երևանում նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Ադրբեջան։
Հաղորդվում է, որ Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում նա այցելել է Ադրբեջան՝ նպատակ ունենալով ամրապնդել դիվանագիտությունը և կապերը քաղաքականության և անվտանգության ոլորտներում։