«Այս պահին հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին Միշել Մերսիեր. անհավանական Անժելիկա այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը Լոս Անջելեսի հրդեհը հասել է HOOLYWOOD-ին Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի տարածքի ընդլայնմանը «Փաստ». Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին» «Ժողովուրդ». Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը Հնարավո՞ր է ուտել կանաչ բանան մինչև հասունանալը Թրամփը սատարում է Իլոն Մասկի հարձակումներին` Բրիտանիայի վարչապետի վրա. Պուշկով «Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում «Ժողովուրդ». Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում

Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյանը պատասխանել է Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

– Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը:

– Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա:

– Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Սա նո՞ւյնպես մտնում է Ձեր նշած տրամաբանության մեջ: 

– Անկասկած, որովհետև հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը:

– Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:

– Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:

– Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին:

– Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ: Իսկ նախորդ ասածներին արձագանքել եմ «Արմենպրես»-ին տված նախորդ հարցազրույցում: Վերահաստատում եմ իմ այդ արձագանքը:

– Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի Հանրապետության սպառազինության մասին՝ ասելով, որ այն միայն նոր լարվածություն կբերի տարածաշրջանին…

– Այդ թեմային էլ բազմիցս անդրադարձել եմ: Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա: Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը: Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին:

– Վերջին օրերին Ադրբեջանը մի քանի անգամ տեղեկատվություն տարածեց, թե իբր Հայաստանի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահմանին, Հայաստանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ հիշեցնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին: 

– Իհարկե, մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար մենք առաջարկել ենք ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին:

– Իլհամ Ալիևն ասել է նաև, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին: 

-Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի:

 






«Այս պահին հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասինՄիշել Մերսիեր. անհավանական Անժելիկա այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը Լոս Անջելեսի հրդեհը հասել է HOOLYWOOD-ինԳերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի տարածքի ընդլայնմանը«Փաստ». Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին»«Ժողովուրդ». Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերըՀնարավո՞ր է ուտել կանաչ բանան մինչև հասունանալըԹրամփը սատարում է Իլոն Մասկի հարձակումներին` Բրիտանիայի վարչապետի վրա. Պուշկով«Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում«Ժողովուրդ». Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվումՌուսական ուժերն արագ ճեղքումով դուրս են եկել Պոկրովսկ-Կոնստանտինովկա ռազմավարական մայրուղի«Փաստ». Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն«Ժողովուրդ». ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերիցՈր երկիր կարող է ներխուժել ԱՄՆ-ն. Ամերիկացի հրապարակախոսԱրևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է. Փաշինյանի սկանդալային հայտարարությունըԱդրբեջանական ինքնաթիռի խոցման պատմությունն իրոք լուրջ վտանգ է դառնում Հայաստանի համարՉեմ կարող ասել, թե ինչ էի զգում, երբ ինձ համեմատեցին Արուս Կավկազի հետ. ՄենչԴուք շարունակեք «տատիկի ինադու ցրտահարել ձեր ականջները». ԲալասանյանՏիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել, այժմ գտնվում է կոմայի մեջԱյսօր Արմեն Մազմանյանի հիշատակի օրն էՀապաղելը մահ է. ինչ է առաջարկում Գեւորգ Գեւորգյանը«Բելգրանոն» ձևակերպել է Լուկաս Սելարայանի տրանսֆերը. Պաշտոնական Արթուր Միրանյանի գոլը` Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասը (տեսանյութ)ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆ ՈՒ ՆՐԱ ՄԱՅՐԸԱրհեստական բանականությունը 2025 թվականին. Բիլ Գեյթսի, Իլոն Մասքի և Նասիմ Թալեբի կանխատեսումներըՈ՞ր մարտկոցներն են առավել պայթյունավտանգԻ՞նչն է խանգարում տիեզերական կառույցների ընդլայնմանը. Գիտնականները հայտնաբերել են առեղծվածային գործոն, որը ճնշում է Տիեզերքի աճըԲարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկներըԱլիևը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի մշակութային և կրոնական հուշարձանները պղծելու մեջ»Անթույլատրելի է արտատարածաշրջանային արտաքին ուժերի ներգրավումը տարածաշրջանային հարցերում․ ԱլիևԻնչպես գտնել ներքին հավասարակշռություն քո աձի հետ. հոգեբանի խորհուրդըՓաշինյանը պատվիրակություն է գործուղում ՌուսաստանՏասնմեկամյա աշակերտը պատմել է ողջ ճշմարտությունը ժամանակակից դպրոցի մասինբան, որոնք կարևոր է գաղտնի պահել․ հոգեբանների խորհուրդներըԴեղձի էքստրակտը ավելացնում է կյանքի տեւողությունը. AJLRԱրհեստական բանականությունը 2025 թվականին. Բիլ Գեյթսի, Իլոն Մասքի և Նասիմ Թալեբի կանխատեսումները Կալորիաների կրճատումը օրական 100-200-ով կօգնի նիհարել. ConversationԻսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքներըԱլիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ ՀայրապետյանԹուրքիայում հիմնել են Կիբեռանվտանգության պետական վարչությունԳլխավոր հաջողակները. կենդանակերպի այս նշանները ստանում են այն, ինչ ուզում ենԻնչպե՞ս է ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթային պահեստների վրա հարձակումները ազդելու բենզինի գների վրաԱդրբեջանական ընտանիքները ՀՀ-ից հեռանալիս վաճառել, փոխանակել են իրենց տները, ստացել փոխհատուցում, նրանց իրավունքները սպառված են. ՄիրզոյանԲաքուն կշարունակի ջանքերը կայուն խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչինԱլիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ«Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի որևէ երկրի հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա»․ ԲարոԶիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականըԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է ԿիևՄի օր "համբալները կոլորեն" համ իր, համ էլ քո վիզը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top